Գազպրոմ Արմենիա
Իրադարձություններ
Մայիսի 16-ին տեղի ունեցավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Արտաշես Գաբրիելյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանի աշխատանքային հանդիպումը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են Գլխավոր տնօրենի տեղակալները, կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենները։
Ցուցահանդեսի կազմակերպիչները դպրոցի սաներին պատմեցին Ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակի կերտման գործում հայ ժողովրդի հսկայական ավանդի, թիկունքում ծավալված տեղեկատվական ու գաղափարախոսական պայքարի մասին։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանն արտագնա խորհրդակցություններ անցկացրեց Գավառի և Մարտունու ԳԳ մասնաճյուղերում։ Ներկա էին նաև Գլխավոր տնօրենի տեղակալները, կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենները։
Ապրիլի 25-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրում տեղի ունեցավ ՈւՍՀ դպրոցի թատերախմբի՝ «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» ներկայացման ցուցադրությունը: